Իսրայելը ոչ միայն զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որը ցանկանում է դա, այլև արտահանում է միջոցներ՝ էթնիկ զտումներ և շրջափակումներ իրականացնելու համար: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր Օֆիր Կասիֆը։
«Իսրայելի ռազմական աջակցությամբ ադրբեջանցի զինվորներն Արցախի հայերի մահաբեր պաշարում են իրականացնում՝ շրջափակելով Լաչինի միջանցքը։ Շրջափակումը շարունակվում է, և 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, սովից և հիվանդություններից մահվան վտանգի առաջ են: Դադարե՛ք աջակցել բռնապետություններին»,- գրել է պատգամավորը։