Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանքի զոհերի թիվը հասել է 16-ի: Տեղեկությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։
Այսօր առավոտից Շովիում վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որոնցում ներգրավված են պաշտպանության ուժերն ու ավիացիան: Այս պահին աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։
Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել: