Մոսկվան և Կիևը զոհերի մարմինների փոխանակում են իրականացրել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր և Ուկրաինայում ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Շամսայիլ Սարալիևը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը փոխանցել է 44 մարմին, ուկրաինական կողմը՝ 160։
Ուկրաինական կողմն ավելի վաղ՝ օգոստոսի 4-ին, հայտնել էր, որ ստացել է մարտական գործողությունների գոտում 44 զոհվածների մարմիններ: ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել տեղեկությունը։
Վերջին անգամ Ուկրաինան և Ռուսաստանը զոհված զինվորականների մարմինների փոխանակման մասին հայտնել էին հուլիսի 14-ին: Այն ժամանակ, կողմերի պնդմամբ, Ռուսաստան է վերադարձվել 162 մարմին, Ուկրաինա՝ 62։