Ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ ենթարկվում են շրջափակման և տանջանքների՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Գտնվելով իրենց հայրենիքում՝ նրանք հայտնվել են սովի և հումանիտար աղետի եզրին՝ չունենալով կենսական անհրաժեշտ դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների հասանելիություն։
Մարդկանց սովից մահանալու սրտաճմլիկ իրականությունը աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Հանուն երեխաների պետք է վերջ տալ այս պատերազմին, որպեսզի նրանք սկսեն վերականգնվել:
Պետք է սկզբունքային և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովվի Լաչինի միջանցքով»,- գրել է ֆուտբոլիստը։