Կենտրոնական ընտրական հնաձնաժողովն ընդլայնել է էլեկտրոնային համակարգերը: Նախընտրական ցուցակների գրանցումից մինչև կուսակցությունների գույքի, եկամուտների հայտարարագրում այսուհետ կարող է իրականացվել առցանց: Համակարգը հնարավորություն է տալիս հայտարարագիրը ավտոմատ վերբեռնել ԿԸՀ կայք, արդյունքում հեշտացնել թղթա-բանությունը: Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ին սպասվող ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին է ներկայացրել ներդրված էլետրոնային համակարգերը:
Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագիրը պետք է ներկայացնեն առաջադրումից հետո 5 օրվա ընթացքում:
Վահագն Հովակիմյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Եղել է, որ կրիչով բերել են, մի ֆայլը բացակայում է: Գնում է, հրապարակվում է, պարզվում է՝ թեկնածուների հերթականությունն է խախտվել, քաղաքական աժիոտաժի առարկա է դառնում: Համակարգ, որը հնարավորություն է տալիս կուսակցության հայտարարագիրը ավտոմատ վերբեռնել ԿԸՀ կայք: Կուսակցությունների թղթաբանությունը հեշտացնում է:
ԿԸՀ տեղեկատվական տոխնոլոգիաների վարչությունը գովազդային վահանակներով զբաղվող կազմակերպություններին ներկայացնում է հանձնաժողովի կայքի նոր համակարգերը: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում առաջին անգամ բաշխվելու են նաև կանգառասրահներում և վերելակներում գտնվող վահանակները:
Ելենա Այվազյան (ՀՀ ԿԸՀ ՏՏ և տեղեկատվության վերլուծության վարչության պետ) - Հնարավորություն է տալիս տեղեկատվությունը ներառել կուսակցությունների համար նախատեսված համակարգում, հնարավորություն ընձեռել իրենց օգտահաշվում ընտրել վահանակները, ներկայացնել ԿԸՀ: Համապատասխան վերլուծություն կարվի կուսակցությունների և դաշինքների միջև բաշխելու համար:
Ընտրության օրվա նշանակումց հետո առաջադրվող ուժը դիմում է ԿԸՀ, վերցնում օգտահաշիվ և կայքում գործող հատուկ գործիքների օգնությամբ ձևավորում ցուցակ:
Վահագն Հովակիմյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Թեկնածուի տվյաներն են լրացնում, ավտոմատ լրացվում է մնացածը, բացի աշխատանքի վայրից, որը պետռեգիստրում կա: Անձը հաստատող տվյալի մուտքագրումից հետո եթե հաստատվում է, մնացածը լրացնում է ցուցակում: Համակարգն զգուշացնում է՝ ցուցակում սեռերի բաշխվածության խնդիր ունեք, ուղղեք:
Վարդինե Գրիգորյան (ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող,«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող) - Կարևոր գործընթացներից էր դիտորդների, ԶԼՄ-ների էլեկտրոնային գրանցումը, որն օգտակար գործիք էր: Օգնում է լոգիստիկ առումով, կարևոր էր ունենալ համեմատելու ցուցակները, էլետրոնային փաստաթղթավորումը միակ հնարավորությունն է, որ տվյալները լինեն նույնական, մատչելի:
Մինչև առաջիկա ընտրությունը ԿԸՀ-ն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին է ներկայացնում ներդրված էլետրոնային համակարգերը:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան