Իսլամաբադի դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ Թոշախանի պետական գանձարանում պահվող արժեքավոր իրերի վաճառքի հետ կապված խարդախության գործով։
2022 թվականի հոկտեմբերին Պակիստանի ընտրական հանձնաժողովը Իմրան Խանին զրկել էր խորհրդարանական մանդատից: Հանձնաժողովը նրան մեղավոր էր ճանաչել երկրի պետական գանձարանում պահվող 52 արժեքավոր իրերի վաճառքի և անձամբ իր ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու համար:
2023 թվականի մայիսին Պակիստանի դատարանը վերականգնել էր օտարերկրյա պետությունների ղեկավարներից նվերների վաճառքի գործով նախկին վարչապետի ձերբակալման օրդերը։ Նա մի քանի անգամ կալանավորվել և ազատ էր արձակվել գրավի դիմաց։
Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թթ․։