Հիշեցնենք՝ հինգշաբթի Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում
սողանք է սկսվել, որի հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։
Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ 30-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտում հայտնված ավելի քան 200 մարդ տարհանվել է: Մի շարք կամուրջներ և ճանապարհներ անցել են ջրի տակ: