Օգոստոսի 3-ին կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դեբրեցեն» (Հունգարիա) - «Ալաշկերտ» պատասխան հանդիպումը: ՀՖՖ-ից հայտնում են, որ խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:2 հաշվով: Դիմակայության հաշիվը դարձավ 2:2, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չգրանցվեցին: Հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց «Դեբրեցենը»:
«Դեբրեցեն» - «Ալաշկերտ»՝ 1:2 (0:1) (3:1-11մ)
«Նադյերդեի» մարզադաշտ, Դեբրեցեն
Մրցավար՝ Ռոբերտ Շյոդեր (Գերմանիա)
Գոլերը՝ Ջուջակ, 77 (Դեբրեցեն), Ուստինով, 18, Միմիտո, 67 (Ալաշկերտ)
11-մետրանոց հարվածաշար՝ Արտակ Եդիգարյան (0:0), Ադամ Բոդի (1:0), Միմիտո (1:0), Անտոնիո Մանսե (2:0), Մատեո Մուժեկ (2:1), Դոնատ Բարանի (3:1), Սոդիք Ֆատաի (3:1)