«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են՝ հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածը։ 4.9 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։ Հիմնանորոգման ծրագրում ավելացել են նոր ծավալներ, մասնավորապես նոր կոյուղագծի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են, 4.9 կմ ճանապարհից 3.2 կմ-ն արդեն ասֆալտապատ է։ 1.7 կմ հատվածում ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհին առկա ուղեանցի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Շինաշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Աշխատանքները մեկնարկել են 2022 թ., ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։
Շինաշխատանքները կատարում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։