ՀՖՖ-ից տեղեկացնում են՝ Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում մեր 4 թիմերն ընդհանուր առմամբ անցկացրած 16 հանդիպումներում արդեն 31 գոլ են խփել, ինչը ռեկորդային ցուցանիշ է եվրագավաթների մասնակցության ողջ պատմության ընթացքում:
Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում առավել արդյունավետ են գործել «Փյունիկն» ու «Ալաշկերտը»՝ խփելով 9-ական գնդակ: «Ուրարտուի» ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը գրավել են 7 անգամ, «Արարատ-Արմենիան» աչքի է ընկել 6 անգամ: