Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն ցուցաբերելու՝ Հայաստանի Կառավարության նախաձեռնությունն ավելի ու ավելի մեծ հնչեղություն է ստանում հայ ու միջազգային հանրության շրջանակներում: Այդ մասին Կոռնիձորի սահմանային հատվածում աշխատող «Լուրերի» թղթակցին ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ոչ տեսանելի հարթակներում ինչ գործընթացներ են տեղի ունենում հումանիտար բեռը տեղ հասցնելու ուղղությամբ:
«Կարծում եմ՝ միջազգային հանրության համապատասխան կոչերը, ընդհանուր պատկերացումն ու գիտակցումն իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորուստների հեռանկարը պետք է որ որևէ կերպ աջակցեն այս հումանիտար բեռը ԼՂ տեղ հասցնելուն, մեր գերնպատակին հասնելուն»,- ասել է Վարդան Սարգսյանը: