«Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց։
Նշենք, որ մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ էին միայն 17-ը։
Հիշեցնենք, որ օրակարգում ներառված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը։
Թեկնածուները երեքն են՝
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը,
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։