ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 4-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
«Շնորհակալություն եմ հայտնել տիկին դեսպանին համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջում: