Հայաստանում գործունեություն ծավալող մարդասիրական մանդատով և երեխաների պաշտպանության իրավունքներով զբաղվող միջազգային և տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ շարունակում են կանգնած մնալ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնատարները։
Նրանց ուղեկցել և իրավիճակը տեղում ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը: