10-րդ օրն է, ինչ ՀՀ Կառավարության ուղարկած հումանիտար օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: 21 բեռնատար շարունակում է կանգնած մնալ տեղում:
Այսօր ևս Կոռնիձորի սահմանային հատված են այցելելու հումանիտար հարցերով և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպություններ, որտեղ կանգնած են բեռնատարները: Խոսքը 15 կազմակերպությունների մասին է: Նրանց կուղեկցի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:
«Լուրերի» նկարահանող խումբն աշխատում է տեղում: