Ֆրանսիան ՄԱԿ-ում
ՄԱԿ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի տեղակալ Նատալի Բրոդհերսթը ՄԱԿ ԱԽ-ի ելույթի ժամանակ կոչ է արել վերացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական և պարենային օգնության առաքման խոչընդոտները: Նա պահանջել է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան: