Ադրբեջանի կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում։
Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովի պնդմամբ՝ ձերբակալելուց հետո Վագիֆ Խաչատրյանին հետազոտել և տեղափոխել են բուժհաստատություն, նրան տրամադրել են փաստաբան և թարգմանիչ։
Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։