«Դու ինձ տվեցիր ամեն ինչ, ես քեզ տվեցի ամեն ինչ: Մենք դա արեցինք միասին, մենք հաղթեցինք միասին». լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հենց այս տողերով հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին: Իտալացի դարպասապահը վերջինն է 2006 թ. Սկուադրա Աձուրայի չեմպիոնական թիմից, որն ավարտում է կարիերան: «Պարմա», այնուհետև՝ «Թուրին»: Նա մնաց «Յուվենթուսում» նաև այն ժամանակ, երբ թիմն արտաքսեցին Սերիա Ց: Կարիերայի մայրամուտին մեկ մրցաշրջան Փարիզում, հետո դարձյալ վերադարձ տուն: Իսկ վերջին 2 տարվա ընթացքում Բուֆոնը վերադարձավ այնտեղ, որտեղից սկսել էր՝ «Պարմա»:
45-ամյա դարպասապահը 8 տարի Իտալիայի հավաքականի ավագն էր, որի կազմում մասնակցել է աշխարհի 5 առաջնության, իսկ 2006-ի գերդրամատիկ խաղից հետո բարձրացրեց գավաթը: Ծեր Սինյորայի կազմում Ջիջի Բուֆոնը 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, հինգ անգամ հաղթել է երկրի գավաթը, վեց անգամ՝ Սուպերգավաթը: