Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանը 2-րդ մեդալն ունի: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Վազորդ Երվանդ Մկրտչյանը լավ է հանդես եկել 1500 մետր վազքատարածությունում և զբաղեցրել 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Նշենք, որ սա Հայաստանի համար աթլետիկա մարզաձևում պատմության 1-ին մեդալն էր Ուսանողական խաղերում
Հիշեցնենք, որ 1500 մետր վազքատարածության որակավորման փուլը Մկրտչյանը հաղթահարել էր 1-ին տեղով
Ավելի վաղ այս Խաղերում հայկական պատվիրակության առաջին մեդալը (բրոնզ) նվաճել էր ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը: