Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը: Այդ մասին Կառավարության օգոստոսի 3-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչո՞ւ նրանք (ՌԴ խաղաղապահ զորախումբը – խմբ.) չեն ապահովում ՀՀ Կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը:
Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր մարմինները համապատասխանաբար պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»,- ասաց նա: