Լուսադեմին տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում, որը կազմակերպված է Անվտանգության խորհրդի ամերիկյան նախագահության կողմից: Այդ մասին Կոռնիձորում լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կնյազյանը:
Բաց քննարկման թեման է «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը»:
«Իհարկե, թեման լիովին արդիական է մեր իրավիճակի համար, և հայկական կողմը բարձր մակարդակով հանդես է գալու ելույթով ԱԽ-ում՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը»,- ասաց Դավիթ Կնյազյանը: