Հյուսիսային Ամերիկայի երկու երկրների՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի ֆուտբոլային ակումբների միջև անցկացվող Լիգաների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ինտեր Մայամին» 3-1 հաշվով առավելության է հասել «Օռլանդո Սիթիի» նկատմամբ: Հաղթող թիմի կազմում դուբլով աչքի է ընկել Լեո Մեսսին, ևս մեկ գոլ 11 մետրանոցից խփել է Ջոզեֆ Մարտինեսը: «Օռլանդոյի» միակ գոլը խփել է Սեսար Առաուխոն: Մեսսին իր նոր թիմի կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Այս խաղում «Ինտեր Մայամիի» կազմում նորամուտն է նշել Ժորդի Ալբան: Քառորդ եզրափակչի ուղեգիրը «Ինտեր Մայամին» վիճարկելու է «Դալասի» հետ: