ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգ է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումներով: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալի մեկնաբանության մեջ:
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված` շարունակվող խնդիրների մասին հաղորդագրություններով: Գլխավոր քարտուղարը հիշեցնում է Միջազգային դատարանի դրույթների անշեղորեն կատարման անհրաժեշտության մասին իր նախորդ հայտարարությունը: Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և կոչ է անում հրատապ միջոցներ կիրառել` կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունն ապահովելու համար: Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ` ի շահ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության»,- ասված է հայտարարության մեջ: