Լեհաստանի մարտական ուղղաթիռների օդաչուները պատրաստ են զենք կիրառել Բելառուսի հետ սահմանին։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մարեկ Սոկոլովսկին ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ խորհրդակցության ժամանակ:
Նա հայտնել է, որ երեկ լեհ-բելառուսական սահմանի շրջան են տեղափոխվել Լեհաստանի ռազմաօդային ուժերի մարտական ուղղաթիռները։
«Սահմանին վտանգավոր իրադարձության առաջացման դեպքում ուղղաթիռները զինված են, պատրաստ են մարտի»,- ասել է Սոկոլովսկին։