Հիմք ենք ընդունում այն, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեզ հայտնի են Բաքվի դիրքորոշումներն այդ հարցում, հայկական կողմը նույնպես նմանատիպ հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Հիմք ենք ընդունում այն, որ տարածքային վեճի հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում, իսկ այն համակարգում է համապատասխան եռակողմ հանձնաժողովը։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին երկար դադարից հետո կայացել է 4-րդ նիստը»,- ասել Է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական և փորձագիտական աջակցություն տրամադրելու: