8-րդ օրն է՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբին՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար:
«Լուրերի» նկարահանող խումբը շարունակում է աշխատել Սյունիքում, որտեղ արդեն սննդամթերքի և դեղորայքի փչանալու ռիսկ կա, վարորդներն օրվա ընթացքում գործի են գցում շարժիչները, որպեսզի անհրաժեշտ ջերմաստիճան ապահովեն սառնարաններում:
Մանրամասները՝ տեսանյութում: