Ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ «Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ նախորդ ամիս առաջին ատյանի դատարանի կողմից գրավի դիմաց ազատ արձակված գործարար, զենքերի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կրկին կալանավորվել է, քանի որ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը, հայտնվելով ազատության մեջ, փորձել է խոչընդոտել գործի քննությունը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։