ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Միլլերը լրագրողի հարցին, թե Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելելով տարածաշրջան, ինչ է փոխանցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, պատասխանել է, որ այդ ուղևորության մասին մանրամասներ չի կարող հայտնել: Միաժամանակ խոսնակը կրկնել է ԱՄՆ դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում:
«Բազմիցս հայտարարել ենք, թե հավատում ենք, որ խաղաղության համաձայնագրին հնարավոր է հասնել: Դա է պատճառը, որ շարունակում ենք համագործակցել ինչպես այս գերատեսչության ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ենթակառավարական մակարդակով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով նրանց հասնել բարդ փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են լիակատար խաղաղ համաձայնության համար»,- ասել է Միլլերը։