Թե՛ ԳՇ պետի հետ մեր զրույցը, թե՛ առհասարակ մնացած տեղեկատվությունը մեզ հանգեցրել են այն մտքին, նաև կան ուղիղ փաստարկներ դրա մասին, որ պատերազմի օրերին Հայաստան մտած սպառազինությունը եղել է չնչին քանակի: 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեց՝ հաստատո՞ւմ, թե՞ հերքում է ծավալի մասին արված դիտարկումը:
«Ծավալների առումով ԶՈՒ-ի համար բավարար չէր, բայց ապահովման առումով արվել է համարյա թե անհնարինը, որի վերաբերյալ հակառակորդ երկրի նախագահը երկու անգամ, կարող եմ օրերն էլ ասել՝ որ օրերին, հրապարակային բողոքել է»,- ասաց Դավիթ Տոնոյանը: