Օգոստոսի 1-ին՝ ժամը 14:42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: