Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Մասնավորապես, օձեր են նկատվել Երևանում, Կապան, Աշտարակ, Աբովյան, Վեդի քաղաքներում և Պռոշյան, Փարաքար, Այգեկ, Լիճք գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 1 սահնօձ, 3 շահմար, 5 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: