Հուլիսի 31-ին դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փըլոնի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Զրույցի ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, որոնք հանգեցնում են ԼՂ-ում հումանիտար աղետի, ինչպես նաև հուլիսի 29-ին ԿԽՄԿ աջակցությամբ Հայաստան բուժման տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման և ձերբակալման դեպքը:
Ընդգծվել է, որ Ադրբեջանի նման գործողությունները լրացուցիչ սպառնալիք են ստեղծում ԼՂ բնակչության իրավունքների ու անվտանգության համար: