ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե անձամբ ի՞նչ բացթողում ունի, կա՞ մի բան, որ կարծում է՝ սխալ է արել:
«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: ՊՆ-ի խնդիրն էր, որ ապահովեն, որ կռվեն և հաղթեն»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը՝ պարզաբանելով, որ ապահովումը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, այլև և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության առումով:
«Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ, պատերազմի սկիզբը չլինի»,- ասաց Տոնոյանը: