44-օրյա պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի նիստին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից չե՞ն եղել զիջելու, հանձնելու հանձնարարականներ:
«Ես այդպիսի հանձնարարություններ չեմ ստացել, և ամեն դեպքում, ինձ վերաբերող մասով հարցերը քննարկվել են: Եղել է և՛ վիճաբանություն, եղել են իրար չհասկանալու, ճշգրտելու խնդիրներ, բայց դա բնական պրոցես է եղել: Վիճաբանությունը միգուցե սուր ասացի, բայց այնպիսին, որը կարող էր ազդել ռազմական գործողությունների կամ ԶՈՒ կիրառման վրա, այդպիսի հանձնարարություններ չեն եղել: Հանկարծակի որևիցե մեկի մտքով չանցնի, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում կամ չգիտեմ՝ ինչ եմ անում: Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչու եմ ես կալանավորված, ինձ համար ենթագիտակցաբար կրում եմ այս կալանավորումը, ոչ թե այն փաթեթավորումը, որ կա. պատերազմի արդյունքի համար, ոչ նրա համար, ինչը որ ձևակերպված է: Ոնց ուզում են դրան վերաբերվեն: Հենց այդ ենթագիտակցությամբ պատրաստ եմ շարունակել, որպեսզի պարզ լինի, իրավիճակն էլ լիցքաթափվի:
Հանկարծակի որևիցե մեկի մտքով չանցնի... Այդ բանսարկու մեղադրանքը, ի վերջո, մեկ է՝ բացահայտվելու է. արդեն իմ կալանքի հետ կապված որոշումը Վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել»,- ասաց Տոնոյանը: