Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, հյուրերի առաջարկով ներկայացվել են թվային հարթակների գործունեության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործիքակազմը, ակցիաների, այդ թվում՝ զեղչերի ոլորտում իրականացված բարեփոխումները և մի շարք այլ հարցեր։ Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային գործիքակազմերի կիրառման ՄՊՀ փորձին, մասնավորապես՝ e-compete համակարգին, որի միջոցով ամբողջովին թվայնացվել է հանձնաժողովի գործունեությունը, այդ թվում՝ վարույթների իրականացումը, նիստերի կազմակերպումը, փաստաթղթաշրջանառությունը, հանձնաժողովի հետ կապը և այլն: