«Նոր պատերազմ, նոր տարածքներ»,- ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանի հայտնի արտահայտությունը մեկնաբանելով՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է՝ պաշտպանության նախարարը պետք է լինի ինքնավստահությամբ օժտված, այլ հարց է, թե որքան է նրա թիկունքն ապահովված եղել, երբ ստանձնել է պաշտոնը:
Անդրանիկ Քոչարյանը քննադատել է նաև ընդդիմությանը հանձնաժողովի նիստին չմասնակցելու համար, այնուհետև անդրադարձել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության վերաբերյալ Սամվել Բաբայանի առաջարկին ու նրա և ԼՂ-ի իշխանության միջև չստացվող գործակցությանը: