Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
«Երևանում Բոնոն կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։ Միացյալ Նահանգները հետևողականորեն փաստել է, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը։ Մենք պատրաստ ենք աջակցելու ցանկացած գործընթացի, որը խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին»,- նշել են դեսպանությունից։