Ալմաթիում 16 հարկանի շենքում էլեկտրական մալուխների վառվելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Նշվում է, որ փրկարարները տարհանել են ավելի քան 250 մարդու: Տան մի քանի բնակիչ պատուհաններից ցած են նետվել ներքևում տեղադրված գորգերի և ներքնակների վրա։
Քաղաքի հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ հրդեհից տուժելու պատճառով հիվանդանոց է տեղափոխվել 31 մարդ։
Ավելի ուշ Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնել են հրդեհի վերացման մասին։