Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունում տեղակայված ռուսական միջուկային զենքն ագրեսիվ դրսևորումների զսպման գործոն է, և հույս է հայտնել, որ այն երբեք ստիպված չեն լինի կիրառել։
«Միջուկային զենքն անվտանգություն է։ Ես հույս ունեմ, որ դրա կիրառման կարիքը չի լինի»,- ասել է Լուկաշենկոն Բրեստի մարզի Բելովեժսկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նշել է, որ չի ցանկանում, որ Բելառուսի ժողովուրդը կռվի։ «Մենք զենք չենք ճոճում, բայց պատրաստվում ենք ցանկացած պահի պաշտպանել երկիրը»,- ասել է Բելառուսի նախագահը: