Մեծ Բրիտանիան ճանաչել է «Իսլամական պետության» կողմից Իրաքում իրականացված եզդիների ցեղասպանությունը։
«Այսօր մենք պատմական քայլ ենք կատարել՝ ճանաչելով, որ եզդի ժողովրդի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն»,- տեքստում հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի փոխնախարար, լորդ Թարիք Ահմադին։
Այս տարվա հունվարին եզդիների ցեղասպանություն ճանաչելու օգտին քվեարկել էր նաև Գերմանիայի խորհրդարանը։ Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներից կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը Հայաստանը ճանաչել է դեռ 2018 թվականին: