Կարմիր խաչի միջազգային կոմիտեն «փրկօղակ» է ծառայել Լեռնային Ղարաբաղի համար, այնուհետև Ադրբեջանը դադարեցրեց անհրաժեշտ սննդի և դեղամիջոցների վերջին աղբյուրը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։
«Ավելի քան 7 ամիս է անցել Ադրբեջանի շրջափակումից, այժմ ժամանակն է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա։ Կյանքեր են մազից կախված»։