Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
«Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։ Ես միանում եմ պետքարտուղար Բլինքենի կոչին՝ միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցման վերաբերյալ»,- գրել է Փաուերը։