Պակիստանի և Աֆղանստանի սահմանային Բաջուր շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, 200 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխաներ, հայտնում է Sky News-ը։
Նշվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Պայթյունը տեղի է ունեցել կիրակի «Ջամաաթ-է-Իսլամի» իսլամիստական կուսակցության կողմնակիցների համագումարի ժամանակ՝ մինչ կուսակցության ղեկավարների ժամանելը: Ըստ Anadolu գործակալության տվյալների՝ ահաբեկչությունն իրականացրել է ԻՊ-ի ինքնասպան ահաբեկիչը։
Պակիստանի Բաջուր շրջանը նախկինում պակիստանյան թալիբների՝ Աֆղանստանի թալիբների կառավարության մերձավոր դաշնակցի հենակետն էր, սակայն պակիստանյան բանակը զինյալներին դուրս է քշել տարածքից: