Ուկրաինայում անօդաչուների վերանորոգման սպասարկման կենտրոնի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրել են երկրի պաշտպանության նախարարությունն ու թուրքական Baykar ընկերությունը: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կենտրոնի ստեղծումը տեղի կունենա մոտ ժամանակներս:
Հուլիսի 10-ին արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը հայտնել էր, որ Ուկրաինայում սկսվել է թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը:
Հունիսին էլ թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ ակնկալում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել Bayraktar TB2 և Bayraktar Akinci մարտական ԱԹՍ-ների արտադրությունը։