Թուրքիայից Ուկրաինա վերադարձած «Ազով» գումարտակի հրամանատարները կրկին կմասնակցեն ռազմական գործողություններին ազգային գվարդիայի կազմում։ Այդ մասին Украинская правда առցանց պարբերականին հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար Ալեքսանդր Պիվնենկոն։
Նա պնդել է, որ Թուրքիայից տեղափոխված «Ազովի» հրամանատարներին չի արգելվում մասնակցել ռազմական գործողություններին։ «Նրանք պատրաստվում են և առաջադրանքներ են կատարելու, ինչպես բոլորը»,- ասել է ազգային գվարդիայի հրամանատարը։
Հուլիսի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել էր, որ Մոսկվայի և Անկարայի միջև պայմանավորվածություններ կան Թուրքիայում «Ազովի» զինյալների ներկայության վերաբերյալ։ «Ազովի» ղեկավարների՝ Թուրքիայում տնային կալանքի տակ մնալը մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտը, հիմնական պայմանավորվածությունն էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման շրջանակներում։