Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն կարծում է, որ բողոքի ակցիան, որը կազմակերպել էին ընդդիմության ներկայացուցիչները Բաթումում՝ կապված ՌԴ-ից Astoria Grande զբոսանավի ժամանման հետ, իրականում ուղղված էր հանրապետության խաղաղ զարգացման դեմ:
«Վրաստանի դռները բաց են զբոսաշրջիկների համար։ Դրանք կարող են լինել ռուսներ, եվրոպացիներ, ամերիկացիներ։ Ես դրանում խնդիր չեմ տեսնում։ Թող գան, թող փող ծախսեն։ Չէ՞ որ այդ գումարները մտնում են Վրաստանի տնտեսություն։ Այս բողոքն ուղղված է Վրաստանի դեմ»,- ասել է Կալաձեն։
Հանրապետության ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պնդում են, որ նավում կան մարդիկ, որոնք աջակցում են Ուկրաինայում ռազմական գործողություններին, ինչպես նաև կողմ են Վրաստանից Աբխազիայի անջատմանը: