Երևանյան մանկապարտեզներում համայնքը դիտարկում է ներդնել երկարօրյա ծառայություն՝ վճարովի հիմունքներով: Հարկ է նշել, որ հատկապես աշխատող ծնողների կողմից խնդիրը հաճախ է բարձրաձայնվում: Կարևորելով նախագծի իրականացումը՝ փոխքաղաքապետ Ավինյանը նշել է, որ ենթակառուցվածքների առումով Երևանի քաղաքապետարանը մեծ ծավալի աշխատանք է իրականացնում. այս տարի հիմնանորոգման փուլում է 24 մանկապարտեզ, 2024 թ. նախատեսված է 33, 2025 թ.՝ 35 մանկապարտեզի հիմնանորոգում: