Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել ԼՂ-ն և բնակչությանը հասանելի դարձնել առաջին անհրաժեշտության մթերքները:
«Քանի որ արգելափակված Արցախում հումանիտար ճգնաժամը հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր դիրքորոշումն ու հայտարարությունները` միջազգային հանրության կողմից հրատապ ու անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին»,-ասել է ԵՀԽ գլխավոր քարտուղար, դոկտոր, վերապատվելի Ջերրի Փիլլեյը: