Եթե կարծում եք, որ բուժաշխատողը խախտել է մասնագիտական էթիկայի կանոնները (հղում`
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), կարող եք դիմել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող էթիկայի հանձնաժողով: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Ըստ հաղորդագրության՝ անկախ փորձագետներից կազմված նորաստեղծ այս հանձնաժողովում քննվելու են ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները:
Էթիկայի կանոնի ենթադրյալ խախտման հետ կապված դիմումը կարող եք ներկայացնել առողջապահության նախարարություն՝ փոստով կամ առձեռն, «Էթիկայի հանձնաժողովին» վերտառությամբ, փակ ծրարով (ներառյալ՝ կցված փաստաթղթերը և նյութերը):
Հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած առաջին դռնփակ նիստում հանձնաժողովի անդամների կողմից նախագահ է ընտրվել Իզաբել Աբգարյանը, քարտուղար` Վիոլետտա Զոփունյանը: