Ռուսաստանը կցանկանար, որ Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնությունները ձեռք բերվեն մինչև տարեվերջ։ Այդ մասին Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու բանակցությունները շարունակվում են։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական ասոցիացիա է, որի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ շնորհվել է Մոլդովային, Կուբային և Ուզբեկստանին։